«ԱԳԲԱ Լիզինգ»-ի եւ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) միջեւ կնքվել է ռազմավարական համագործակցության հուշագիր:Կողմերի հաղորդմամբ, համագործակցության նպատակն է աջակցել Հայաստանի լիզինգի եւ կորպորատիվ կառավարման խորհրդատվության շուկաների զարգացմանը՝ ի նպաստ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում գործող մասնավոր հատվածի ընկերությունների առաջընթացին:Համագործակցության շրջանակներում նախատեսվում է բարձրացնել իրազեկվածությունը մատուցվող լիզինգային եւ խորհրդատվական ծառայությունների մասին՝ ինչպես ՓՄՁ-ների, այնպես էլ սպառողական հատվածի շրջանում:Իրենց առջեւ դրված նպատակներին հասնելու համար կողմերը նախատեսում են իրականացնել համատեղ ուսուցողական հանդիպումներ, վարպետության դասեր եւ մի շարք այլ միջոցառումներ, որոնց ընթացքում թիրախային խմբերին կներկայացվեն տվյալ ոլորտների առանձնահատկություններն ու առաջարկվող ծառայությունների շահավետ կողմերը: «ԱԳԲԱ Լիզինգ-ի եւ BSC-ի տարիների փորձն ու հեռանկարային ռազմավարական ծրագրերը կնպաստեն համագործակցության երկարատեւ եւ հաջողված լինելուն, ինչն էլ իր հերթին օրինակ կծառայի այլ ոլորտների ներկայացոցիչների միավորմանը՝ դառնալով շահավետ ոչ միայն համագործակցող կողմերի, այլեւ շուկայում գործող բոլոր մասնակիցների համար»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 12888