Քննարկվել է Իրանի սահմանագոտուն հարակից ԱՏԳ ստեղծման հեռանկարը

18.08.2016 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեղրիի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում:

Վարչապետին են ներկայացվել մաքսատան աշխատանքն ու մատուցվող ծառայությունները՝  մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում:

Նշվել է, որ Իրանի հետ վիզայի ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղեւորափոխադրումները: Վարչապետը հանձնարարել է նվազագույնի հասցնել մաքսակետով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն եւ արագ, շարունակել բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Կառավարության ղեկավարն այցելել է նաեւ Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ):

Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առեւտրատնտեսական եւ արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձեւավորվեն եւ կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության եւ իրանական շուկաներ: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծն ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: «Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե արդյունաբերական, թե ենթակառուցվածքային եւ թե ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը:

Դիտում՝ 3056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW