ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) դիտարկում է անցկացրել «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցի 15 սուպերմարկետներում, որի արդյունքում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ:Մասնավորապես, դիտարկման ընթացքում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շերտավոր խմոր («Ան-Դավ» ՍՊԸ), եփած երշիկ սիրողական («Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), հում ապխտած երշիկ «Ֆիրմային» («Բարի Սամարացի» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), պաշինա («Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ), եփած երշիկ «Բժշկական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական-Կրեմլյովսկայա» («Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), սալ («Բարի Սամարացի» ՍՊԸ), Եփած երշիկ «Բժշկական» («Արարատ» Ա/Կ):Վերոնշյալ վտանգավոր սննդամթերքը ՍԱՊԾ տեսուչների կողմից անմիջապես հանվել է վաճառքից եւ հանձնարարվել է ոչնչացնել: Իրացման ցանցում առկա է եղել նաեւ թերի մակնշմամբ սննդամթերք՝ ձու, մրգային կիսել, ֆիլե, հում ապխտած երշիկ, նրբերշիկ, աղիքով նրբերշիկ, մածուն եւ քամած մածուն, թթվասեր, կաթնաշոռ, սառեցված ձուկ, ձկան պահածո, փաթեթավորված Սկումբրիա ձուկ, պանիր Լոռի, կշռածրարված պանիրներ՝ Լոռի, չանախ, թել պանիր, հորած պանիր, սուլուգունի, հավ, հավի թեւիկ, հավի կրծքամիս, կարագ, խմորեղենի տեսականի, քաղցր սուջուխ, կոնֆետների տեսականի, սալորաչիր, հալվա, կաթի փոշի, պաքսիմատ: Հայտնաբերվել է նաեւ առանց հայերեն մակնշման «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրության հանքային ջուր: Տնտեսավարողը մակնշման որոշ թերություններ տեղում շտկել է, իսկ մակնշման խախտմամբ որոշ ապրանքատեսակներ՝ հետ վերադարձրել մատակարարին: Դիտարկումների շրջանակում իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի արտադրության «Սիրողական» տեսակի եփած երշիկի նմուշը չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ) սահմանված պահանջներին, իսկ «Նոր Զովք» ՍՊԸ-ի արտադրության «Մայրաքաղաքային» եւ «Վիետնամ» տեսակի աղցանները որոշ մանրէների անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանում ՄՄ ՏԿ-ի պահանջներին: Վտանգավոր սննդամթերքը ոչնչացնել է: Միաժամանակ, «Նոր Զովք» ՍՊԸ-ի տնօրինության կողմից դադարեցվել է ընկերությանը պատկանող աղցանների արտադրամասի գործունեությունը: Tweet Դիտում՝ 4973