Անելիք Բանկի MasterCard եւ Maestro քարտերի քարտապանները, 2016թ. օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը կատարելով 8000 եւ ավելի դրամի անկանխիկ գործարքներ եւ ներկայացնելով այդպիսի 8 կտրոն Dalma Garden Mall-ում եւ Yerevan Mall-ում գտնվող նվերների տրամադրման կենտրոններ, կստանան կինոյի տոմսեր:«Անելիք Բանկը միացել է «Արմենիան Քարդ» եւ MasterCard ընկերությունների համատեղ նախաձեռնությանը՝ նպաստել անկանխիկ գործարքների կիրառմանը, MasterCard քարտերի առաջխաղացմանը եւ նոր քարտապանների ներգրավմանը: Ակցիային մասնակցող՝ բանկի բոլոր հաճախորդները կստանան կինոյի տոմս` նախատեսված երկու հոգու համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: «Անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված մեր գործընկերներների այս ծրագրին Անելիք Բանկը միացել է ուրախությամբ՝ հաճելի անակնկալ պատրաստելով այս անգամ մեր քարտապան հաճախորդների համար: Տրամադրվող տոմսերը նախատեսված են Dalma Garden Mall եւ Yerevan Mall կինոթատրոններում երկուշաբթից-շաբաթ օրերին՝ ժամը 12:00-20:00 ընկած ժամանակահատվածում կինոդիտման համար»,- ասել է Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում եւս հնարավորություն կլինի բանկի հաճախորդներին առաջարկելու հարմարավետ բանկային գործիքներ եւ միաժամանակ՝ անակնկալ նվերներ: Tweet Դիտում՝ 11674