Էրդողանը սպառնում է բանկերին

11.08.2016 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի նվազեցման կոչերին չենթարկվելը դիտարկելու է որպես պետական դավաճանություն:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, նման հայտարարությամբ նա հանդես է եկել օգոստոսի 10-ին Անկարայում՝ Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի հետ հանդիպմանը:

«Բանկերը պատասխանատվության են ենթարկվելու, եթե բացասաբար արձագանքեն վարկերի ու տոկոսադրույքների իջեցման մասով: Ես որպես հանցագործություն եմ ընկալելու, եթե բանկերը ներդրողների համար ուղիներ չստեղծեն»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը բանկերից պահանջել է իջեցնել հիփոթեքի տարեկան տոկոսադրույքները միջին շուկայական 13,7%-ից մինչեւ 9%-ի:

Դիտում՝ 13474

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW