Օլիմպիական ոսկե մեդալները 4 տարում էժանացել են 12%-ով

10.08.2016 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալների անվանական արժեքը Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի համեմատ նվազել է 12%-ով:

Ինչպես նշում է MarketWatch-ը, օլիմպիական բարձրագույն պարգեւի կշիռը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 500 գրամի:

Մեդալների արժեքի անկումը պայմանավորված է վերջին չորս տարիների ընթացքում ոսկու եւ արծաթի գների անկմամբ՝ համապատասխանաբար 17%-ով եւ 28%-ով:

Ռիո 2016-ի ոսկե մեդալները պարունակում են 494 գրամ 92,5%-անոց արծաթ եւ 6 գրամ 99,9%-անոց ոսկի: Եթե որպես հիմք ընդունենք թանկարժեք մետաղների գինը օգոստոսի 5-ի՝ Օլիմպիական խաղերի բացման օրվա դրությամբ, ապա մեդալի անվանական արժեքը կկազմի $601:

Համեմատության համար նշենք, որ 2012թ. Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը պարունակում էր 381 գ արծաթ եւ 5,5 գ ոսկի: Չորս տարի առաջ արծաթի ունցիան արժեր $27,5, իսկ ոսկու ունցիան՝ $1618, այդպիսով 412-գրամանոց մեդալն արժեր $677:

Օլիմպիական խաղերը մեկնարկել են Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին եւ ավարտվելու են օգոստոսի 21-ին: Թիմային հաշվարկով մեդալների թվով առաջատարը ԱՄՆ-ն է, որի ներկայացուցիչները արդեն իսկ նվաճել են 5 ոսկե մեդալ:

Դիտում՝ 14007
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW