Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ֆիզիկական անձանց համար նվազեցրել է ACBA Mobile հավելվածի ակտիվացման միանվագ վճարը: Բանկում նշել են, որ մինչեւ սեպտեմբերի 20-ը հավելվածից օգտվելու համար դիմող հաճախորդներին կառաջարկվի 2500 դրամ միանվագ սակագինը: ACBA Mobile հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել կոմունալ վճարումներ, փոխանցումներ ինչպես իրենց հաշիվների միջեւ, այնպես էլ ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում, ավանդի համալրում, արտաժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ եւ ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ: «Հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու՝ ցանկացած վայրում ցանկացած պահին` Ձեզ հետ ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) եւ ինտերնետ հասանելիություն»,- ասված է հաղորդագրությունում:Հավելվածի բոլոր գործառույթներին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ ֆեյսբուքյան էջում, իսկ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile հավելվածը եւ դիմելով բանկի մասնաճյուղ` իրականացնել ակտիվացման գործողությունները: Tweet Դիտում՝ 7335