Անցկացվել է ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան

08.08.2016 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օգոստոսի 6-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի է ունեցել ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան՝ մշտական կորպորատիվ միջոցառումը, որը համախմբել է ՎՏԲ Խմբի թիմերին` աշխարհի յոթ երկրներից:

Այս տարի ավելի քան 900 մարզիկներ պայքարում էին թիմային եւ անհատական առաջնության համար: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը ներկա է գտնվել մոտ 4000 մարդ:

Մրցույթում հաղթանակի հասնելու համար պայքարում էր 29 թիմ ՎՏԲ-ի դուստր բանկերից եւ կազմակերպություններից, այդ թվում՝ ֆուտբոլային թիմը Հայաստանից:

Այս տարի Սպարտակիադայի ծրագիրը ներառում էր 13 սպորտաձեւ՝ մինի-ֆուտբոլ, վոլեյբոլ, սթրիթբոլ, բազմամարտ, տեգախաղ, կշռաքարային մարզաձեւ, հրաձգային սպորտ, վազք, շախմատ, մինի գոլֆ, բոուլինգ, ընտանեկան էստաֆետա, մրցում էին նաեւ չիրլիդինգի թիմերը:

Յուրաքանչյուր սպորտաձեւում խաղարկվել են մրցանակային փաթեթներ: Բացի այդ, ընտրվել են հաղթողներ երեք անվանակարգերում` «Լավագույն թիմ» (ՎՏԲ Գլխամասային Բանկ), «Հաղթանակի ձգտում» (ՎՏԲ Բանկ Բելառուսի վոլեյբոլային թիմ) եւ «Հանդիսատեսի համակրանք» (ՎՏԲ Բանկի Դաշնային շրջանի թիմ):

«ՎՏԲ Սպարտակիադան անցկացվում էր իններորդ անգամ: Նախորդ 13 տարիների ընթացքում այն դարձել է ՎՏԲ-ի կորպորատիվ մշակույթի կարեւոր տարրը: Խումբը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ֆիզիկական ակտիվությունը եւ սպորտը դառնան աշխատակիցների կյանքի անբաժան մասը: Սպորտը կերտում է ոգի, նպատակասլացություն եւ կարգապահություն` բիզեսի համար անհրաժեշտ հատկություններ, որոնք անմիջականորեն ազդում են ՎՏԲ-ի անձնակազմի աշխատանքի վրա»,- ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 14001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW