Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն անցած շաբաթվա ընթացքում գույքագրել է Սարի թաղում եւ Խորենացի փողոցում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով բնակիչների կրած գույքային վնասները:Այս մասին այսօր զեկուցվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:Տեղեկացվել է, որ արդեն համապատասխան քայլեր են ձեռնարկվել վնասները վերականգնելու ուղղությամբ:Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել եւ սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների վերականգնման գործընթացը: Tweet Դիտում՝ 3286