«Սանիթեք»-ը կոչ է անում զգուշանալ դրամաշորթներից

08.08.2016 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Սանիթեք»-ն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ ընկերությունը չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձումով:

Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

««Սանիթեք» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջին նամակներ է ստացել այն մասին, որ վերջին շրջանում տարբեր անձինք, ներկայանալով որպես «Սանիթեքի» աշխատակիցներ, բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում:

Այս իրավասությունը պատկանում է բացառապես Երեւանի քաղաքային իշխանություններին, եւ բոլոր այն դեպքերում, երբ տարբեր մարդիկ՝ օգտագործելով «Սանիթեք» անունը, գումար են պահանջում բնակիչներից, գործ ունենք խաբեության կամ դրամաշորթության հետ»,- ասված է հաղորդագրությունում:

«Սանիթեք»-ը կոչ է արել բնակիչներին զգուշավոր լինել նման դեպքերի հանդեպ եւ որեւէ կասկածելի դեպք նկատելիս զանգահարել «Սանիթեք» ընկերության թեժ գծի հեռախոսահամարով՝ 80-90:

Դիտում՝ 3558

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW