Հայաստանը փոխում է տնտեսական աճի մոդելը

02.08.2016 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից Հայաստանն անցնում է արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի:

Այս մասին վարչապետը նշել է 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական արդյունքների քննարկման ընթացքում:

Նրա խոսքով` տարեսկզբին ՀՀ տնտեսությունը հանդիպել է բազում խոչընդոտների՝ հիմնական գործընկեր երկրներում նախորդ տարի սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, միջազգային տնտեսական աճի եւ միջազգային առեւտրի դանդաղումը:

Այդուհանդերձ, վարչապետի բնորոշմամբ, 2016թ. առաջին կիսամյակում գրանցվել են որոշակի հաջողություններ:
    
«Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4,4% տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4,8%-ով: 2015թ. ՀՀ կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության եւ առաջ եկող խոչընդոտներին ժամանակին եւ արդյունավետ արձագանքման շնորհիվ բացասական շոկերն ամբողջապես կլանվել են տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016-ին, որոնք առանց կառավարության իրագործած քաղաքականության կարող էին հանգեցնել բնակչության եկամուտների 20-30%-ով նվազմանը»,- ընդգծել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ արդեն տեսանելի են կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները:

Նրա խոսքով՝ արտաքին առեւտրաշրջանառության աշխուժացման արդյունքն արդյունաբերական արտադրանքի ծավալների աճն է, որը 2016թ. առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8,9%, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 5,1%-ով, իսկ հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 18,8%-ով:

Միաժամանակ, փաստացի արտահանումն աճել է շուրջ $116,6 մլն չափով այն դեպքում, երբ ներմուծումը գրանցել է մոտ $56 մլն-ի նվազում:

«Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանում վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ` այն է` ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ եւ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները  նախանշում են տնտեսության նոր երկարաժամկետ ձեւափոխության սկիզբը:

Դիտում՝ 4775
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW