Հայբիզնեսբանկը 5 մլն դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած հեղեղից տուժած 13 ընտանիքի՝ յուրաքանչյուրին իր կրած վնասի չափով:Ինչպես տեղեկացրել են բանկում, գումարներն «Արթիկ» մասնաճյուղում հանձնել են Հայբիզնեսբանկի աշխատակազմի ղեկավար Մ. Ստեփանյանն ու գործերի կառավարիչ Վ. Օհանյանը:«Ֆինանսական օգնությունը տրամադրվել է՝ օպերատիվ համագործակցելով Արթիկի քաղաքապետարանի հետ եւ առաջնորդվելով Հայբիզնեսբանկի կորպորատիվ արժեքներով»,-ասված է հաղորդագրությունում:Բանկում հիշեցրել են, որ Արթիկում ջրհեղեղի հետեւանքով վնասվել էին տեղաբնակների հիմնական եկամտի աղբյուր հանդիսացող մշակաբույսերի ցանքատարածություններն ու այգիները, ջրափոսերում հայտնվել եւ սատկել էին գյուղատնտեսական նշանակության կենդանիները, վնասվել բնակիչների տարատեսակ գույքը, այդ թվում՝ ավտոմեքենաները, կենցաղային տեխնիկան, աշխատանքային պարագաները, անձնական օգտագործման իրերը եւ այլն: Tweet Դիտում՝ 8829