ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Երեւանում Թեհրանի նահանգապետարանի պատվիրակության հետ քննարկել է ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցել են Թեհրանի նահանգապետի տնտեսության եւ պաշարների զարգացման հարցերով տեղակալ Մոհամմադ Էմամի Ամինը, ինչպես նաեւ Իրան-Հայաստան առեւտրական պալատի նախագահ Լեւոն Ահարոնյանը:«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են: Վստահ եմ, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության բնագավառում, փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը», - ասել է Սերգո Կարապետյանը:Պատվիրակության անդամները նշել են, որ իրենք դիտարկում են Հայաստանի միջոցով ԵԱՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հեռանկարները: Tweet Դիտում՝ 3230