Պրոմեթեյ Բանկն իր գլխամասային գրասենյակն ու բոլոր 11 մասնաճյուղերը համալրել է վճարային տերմինալներով:Ինչպես նշել են բանկում, տերմինալներով կարելի է իրականացնել վճարումներ շուրջ 100 հայաստանյան եւ օտարերկրյա ընկերությունների ծառայությունների դիմաց, այդ թվում՝ բջջային կապի օպերատորների, ինտերնետ-մատակարարների, online նախագծերի, Պրոմեթեյ Բանկում գործող քարտային եւ բանկային հաշիվների համալրման, վարկերի մարման եւ այլն:Պրոմեթեյ Բանկում ընդգծել են, որ մի շարք ծառայություններ, այդ թվում՝ բանկում գործող քարտային եւ բանկային հաշիվների համալրումը, ինչպես նաեւ վարկերի մարումն իրականացվում է առանց միջնորդավճարի:«Բանկը մշտապես կարեւորել է հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը՝ առաջարկելով նոր լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս խնայել բանկային գործարքների իրականացման համար ծախսվող ժամանակը»,- ասված է հաղորդագրությունում:Տերմինալներով հասանելի բոլոր վճարումներն այսուհետ կընդունվեն նաեւ գլխամասային գրասենյակի եւ մասնաճյուղերի բոլոր օպերատոր-գանձապահների կողմից: Tweet Դիտում՝ 31453