Հանձնարարվել է ավելացնել մանկապարտեզի սննդի որակի վերահսկողությունը

25.07.2016 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է շարունակել հատուկ ուշադրության ու հսկողության տակ պահել մասնավորապես մանկապարտեզներ մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների եւ որակի պահպանումը։

Համապատասխան հանձնարարականը քաղաքապետը տվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«Այս գործընթացը մեր մշտական ուշադրության կենտրոնում է, բայց ամռան այս շոգ եղանակին այն կրկնակի վերահսկողության տակ պետք է լինի: Խստագույնս վերահսկեք մատակարարվող սննդի թե՛ որակը եւ թե՛ պիտանելիության ժամկետները: Այս հարցում թեկուզ չնչին թերացումն անընդունելի է ինձ համար, քանի որ այն վերաբերում է մեր երեխաների առողջությանը: Ուստի եղեք խիստ բծախնդիր եւ սննդի ընդունման գործընթացում ներգրավելով ծնողներին` խստորեն հետեւեք մեր առաջադրած պահանջների լիարժեք կատարմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դիտում՝ 3274

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW