Անելիք Բանկը 2016թ. առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրել է դրամական փոխանցումների աճ՝ դեպի Հայաստան 26%-ի եւ ՀՀ-ից դուրս՝ 41%-ի չափով:Ինչպես նշել են բանկում, փոխանցումների ամենամեծ աճը, թե քանակական եւ թե ծավալային առումով, գրանցվել է եվրոյով եւ ռուբլիով իրականացված գործարքների դեպքում: Այսպես, դեպի Հայաստան եվրոյով փոխանցումների ծավալն աճել է 77%-ով, իսկ ՀՀ-ից դուրս՝ 66%-ով: Ռուբլիով փոխանցումների դեպքում դեպի Հայաստան փոխանցումների աճը կազմել է 25%, իսկ ՀՀ-ից դուրս՝ 77%:«Դրամական փոխանցումների նման աճը պայմանավորված է ինչպես նոր ներդրված դրամական փոխանցումների համակարգերով, այնպես էլ բանկի հաճախորդների թվաքանակի աճով: Ցուցանիշների աճին նպաստել է նաեւ բանկի վարած ճկուն եւ դինամիկ քաղաքականությունը»,- նշել է Անելիք Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ բանկի հաճախորդներն իրենց փոխանցված գումարը Anelik-Transfer քարտով կարող են ստանալ հեռախոսազանգի միջոցով՝ առանց բանկ այցելելու:Բանկում գործում են Anelik, MoneyGram, IntelExpress, Ria Money Transfer, Sigue Money Transfer, Unistream, Converse Transfer, Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգերը: Tweet Դիտում՝ 6296