Յունիբանկն ավարտել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության մշակած նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգի ներդրումը:Ինչպես նշել են բանկում, վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն կտա բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, ինչպես նաեւ բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: Բացի այդ, վարկային պորտֆելի վերլուծության ավտոմատացված գործընթացը կնպաստի որակյալ վարկերի բազայի ձեւավորմանը եւ վարկային ռիսկի նվազեցմանը: Իսկ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է մեկ րոպեում:«Անցումը ProtoCRM համակարգին հնարավորություն տվեց բանկին նվազեցնել ծախսերը` բարձրացնելով սպասարկման որակն ու արդյունավետությունը, ինչն առաջնային է մանրածախ ուղղությունը զարգացնող բանկի համար»,- նշել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Նրա խոսքով՝ համակարգի մոդուլը թույլ է տալիս բանկին սահմանել անհրաժեշտ չափանիշները` ապահովելով հաճախորդների հետ փոխգործողության գործընթացի ավտոմատացումը, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ բավարարել հաճախորդների պահանջմունքները:«Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը Յունիբանկում առաջին անգամ ներդրել է վարկավորման ավտոմատացված CRM-համակարգը 2013թ.: Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 720 հազ. հայտ: Այս տարի Յունիբանկի վարկային կոնվեյերն արդեն մշակել է 150 հազ. հայտ: 2016թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցել է 200 հազ-ը»,- նշել է Մեսրոպ Հակոբյանը:Յունիբանկում նաեւ տեղեկացրել են, որ նախատեսում են ստեղծել տվյալների մշակման ժամանակակից կենտրոն՝ հիմնված Huawei-ի համալիր լուծման վրա, որը նախատեսված սերվերային եւ կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար եւ կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: «Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 14350