ՎՏԲ-Հայաստան Բանկը կխրախուսի ապառիկ ձեւակերպող հաճախորդներին

19.07.2016 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր գործընկեր առեւտրի կետերում ապառիկ ձեւակերպող լավագույն հաճախորդներին հնարավորություն կտա ստանալ վարկային քարտ` հիմնական ապառիկ վարկի հետ միաժամանակ:

Ինչպես տեղեկացրել են բանկում, Companion Card վարկային քարտն առեւտրի կետում ձեւակերպվում է րոպեների ընթացքում՝ մինչեւ  800 000 ՀՀ դրամ վարկային սահմանաչափով եւ առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության:

«Վարկային քարտի քարտապանը կարող է ոչ միայն կանխիկացնել դրամային միջոցներ բանկի բանկոմատներում եւ POS-տերմինալներում, այլեւ կատարել վճարումներ ապրանքների եւ ծառայությունների դիմաց խանութներում ու ռեստորաններում: Ընդ որում, քարտի տոկոսները հաշվարկվում են միայն վարկային սահմանաչափի օգտագործման դեպքում եւ միայն օգտագործված չափով»,- նշել են բանկում:

Դիտում՝ 14706

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW