Ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մասին լուրի ֆոնին թուրքական լիրան հուլիսի 15-ին արժեզրկվել է շուրջ 4,6%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 3,0157 լիրայի: Սա թուրքական արժույթի ամենացածր ցուցանիշն է վերջին 8 տարիների համար:Ինչպես նշում է Vestifinance.ru կայքը, հեղաշրջման լուրն իրական խուճապ է առաջացրել արժույթի շուկայում, որի հետեւանով սկսել է լիրայի ակտիվ վաճառքը:Գործակալությունը գրում է, որ, հաշվի առնելով դոլարի նկատմամբ լիրայի անցյալ տարվա 20%-անոց արժեզրկումը, այսօր այն արդեն 40%-ով զիջում է 2012թ. իր ցուցանիշը:«Ստեղծված խուճապից անմասն չմնացին նաեւ սովորական բնակիչները: Զինված հեղաշրջման լուրը լսելուն պես մարդիկ շտապեցին բանկեր՝ իրենց գումարները դուրս բերելու համար՝ վտանգելով երկրի ֆինանսական համակարգը»,- գրում է կայքը:Վերջինիս բնորոշմամբ՝ թուրքական ԿԲ-ն պատրաստվում է «հանգցնել շուկայի հրդեհը փողերի հեղեղով»:«Չնայած որ հեղաշրջման փորձը շատ արագ կանխվեց, շաբաթ-կիրակի օրերին Թուրքիայի Կենտրոնական բանկն անցկացրեց հատուկ նիստ՝ քննարկելու այն քայլերը, որոնք պետք է իրանանացվեն իրավիճակը կայունացնելու համար, եւ ԿԲ-ն որոշեց բանկերին տալ անսահմանափակ լիկվիդայնություն»,- հաղորդում է գործակալությունը: Նշենք, որ այսօր վաղ առավոտից թուրքական լիրան աստիճանաբար վերականգնում է դիրքերը՝ հասնելով 2,9375 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց: Tweet Դիտում՝ 12880