ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ Հայաստանի ազգային բրենդը չի կարող ընդունվել՝ առանց հաշվի առնելու հանրության եւ մասնագետների կարծիքը:Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ամերիկյան GK Brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանի կողմից օրերս ներկայացված՝ Հայաստանի լոգոն եւ կարգախոսը:Նախարարի խոսքով՝ ներկայում ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու ներկայացված բրենդի ընդունման նպատակահարմարությունը:Ինչ վերաբերում է ազգային կարգախոսին (The Story is Just Beginning), որն արդեն ներկայացվել է նախնական քննարկման, ապա Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մարդկանց մոտ դրա շուրջ ձեւավորվել է «թյուր կարծիք»:«Կարգախոսը ՀՀ պատմության հետ կապ չունի: Այն ուղղված է այն անձանց, որոնք դեռեւս չեն եղել Հայաստանում եւ հնարավորություն ունեն կերտել իրենց պատմությունն այստեղ»,- նշել է նախարարը: Tweet Դիտում՝ 5493