«Ունիկում Ինժիներինգ» ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ընկերության տարածքում գործունեություն կծավալի էլեկտրոնիկայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում:ՀՀ կառավարությունն ընկերությանը շահագործողի թույլտվություն է տրամադրել այսօրվա նիստում: «Ունիկում Ինժիներինգ»-ը ազատ տնտեսական գոտում նախատեսում է կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի արտադրություն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել եւ արտահանել մինչեւ 1000 սարք: Հետագայում դրանց թիվը կհասցվի 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը կլինի Ռուսաստանը:«Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ $5 մլն, իսկ 5-րդ տարում` շուրջ $12 մլն»,- ասել է նախարարը: Ծրագրի շրջանակում (5 տարի) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ $ 31 մլն, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150 հազ. դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում՝ ավելի քան 35` 350 հազ. դրամ միջին աշխատավարձով: Tweet Դիտում՝ 21307