«Իդրամ»-ը «Լույս»-ի ուսանողների համար դասընթաց է անցկացրել
12.07.2016 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Իդրամ»

«Իդրամ» վճարային համակարգը «Լույս» հիմնադրամի ուսանողների համար անցկացրել է Հայաստանում էլեկտրոնային վճարումների ոլորտի բազմակողմանի ծանոթացման կարճ դասընթաց՝ հետագա համագործակցության հեռանկարներով:
Ինչպես հայտնել են «Իդրամ»-ից, դասընթացն իրականացվել է «Լույս»-ի կրթաթոշակառուների՝ Լոռու մարզի Գարգառ գյուղում իրականացվող զարգացման ծրագրի շրջանակում, որը ներառում է նաեւ անկանխիկ վճարումների հնարավորությունների առաջմղում:
«Լույս»-ի ուսանողներն ամեն ամառ ժամանում են Հայաստան, ուսումնասիրում տարբեր համայնքներում առկա մարտահրավերները, քննարկում դրանք տեղի բնակչության հետ՝ առաջարկելով հնարավոր լուծումներ, որոնք մշակվում ու դառնում են նախագծեր:
«Գարգառ գյուղի զարգացման ծրագիրն իրագործելիս ուսանողների ուշադրությունից չի վրիպել անկանխիկ վճարումների հարմարավետությունը: «Իդրամ»-ը՝ որպես ոլորտի առաջատար, փորձել է օգտակար լինել «Լույս»-ի կրթաթոշակառուներին՝ Գարգառում հաջողությամբ ներդնելու հարմարավետ վճարումների տարբերակներ»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: