Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016թ. հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:Ինչպես հաղորդում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, մատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներով:«ՀՀ սպառողների անխափան գազամատակարարումն իրականացվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 11405