2016թ. հունիսին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսին արձանագրված պարենային ապրանքների գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, ձվի եւ մսամթերքի էժանացումը:Այսպես, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ արձանագրվել է 21,4% գնաճ, իսկ 2016թ. մայիսի համեմատ` 18,3% գնանկում:Ձվի հանրապետական միջին գինը հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 21,5%-ով, իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ 10,9%-ով:Մսամթերքը 2015թ. հունիսի համեմատ էժանացել է 4,5%-ով, իսկ 2016թ. մայիսի համեմատ` 1,2%-ով:Ձկնամթերքի ապրանքախմբում նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 2,9%, իսկ այս տարվա մայիսի համեմատ`1,1% գնանկում:2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենդանական եւ բուսական յուղերի 2,7%, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 0,6% գնանկում:Կաթնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 3,8%-ով, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 0,5%-ով:2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի՝ 0,4%, այլ մթերքի՝ 0,4%, հացամթերքի՝ 0,2%, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,2% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 12,7% գնանկում, իսկ այս տարվա մայիսի համեմատ`27,4% գնաճ:2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի 0,1-1,1% գնաճ:Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում հունիսին արձագրվել է գնաճ 0,1%-ի չափով, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում գրեթե չեն փոփոխվել:Հանրապետությունում 2016թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է բենզինի 2%-անոց գնաճ եւ դիզելային վառելիքի 5,4%-անոց գնանկում: Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա հունիսին մայիսի նկատմամբ նվազել են 0,5%-ով, իսկ 2015թ. հունիսի նկատմամբ՝ 1,1%-ով: Tweet Դիտում՝ 3040