Վարչապետ. Հայաստանը կարող է ԵԱՏՄ-ԵՄ յուրահատուկ կամուրջ դառնալ

07.07.2016 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության երկրների միջեւ՝ մի կողմից` անդամակցելով ԵԱՏՄ-ին, մյուս կողմից՝ ԵՄ երկրների հետ առեւտրում ունենալով GSP+ արտոնյալ ռեժիմը:

Այս մասին Հովիկ Աբրահամյանն ասել է Երեւանում կայացած «Եվրոպական բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողովի շրջանակում:

«ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մենք հռչակել ու հետեւողականորեն իրակացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ գործադիրի նպատակն է հավասար պայամաններ ապահովել բոլոր ձեռնարկությունների համար, որպեսզի օտարերկրյա ընկերություններն իրենց հարմարավետ ու ապահով զգան Հայաստանում:

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ներդրումային ծրագրերին` նպատակ ունենալով աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը` առաջարկելով գործարարներին արտոնությունների լայն շրջանակ: Այս համատեքստում, վստահ եմ, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում եւս իր նպաստը կբերի ներդրումների ներգրավման, գործարար համայնքի շահերի ներկայացման եւ պետություն-մասնավոր երկխոսության զարգացման տեսանկյունից»,- նկատել է վարչապետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ընդգծելով նման համաժողովների անհրաժեշտությունը, ասել է, որ «համախմբված գործարար շահի ներկայացումը կարեւոր է տնտեսության բոլոր ոլորտներում»:

Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ  ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում առաջանցիկ տնտեսական աճի ապահովմանը, ՀՀ-ում եվրոպական արժեքների ներդրմանը, ինչպես նաեւ հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ «հայերն ի ծնե առեւտուր անելու ջիղ ունեն, եւ նրանց անհրաժեշտ է միայն համապատասխան դաշտ եւ ապահով միջավայր՝ ձեռնարկատիրությանբ զբաղվելու համար»:

Համաժողովի շրջանակում ներկայացվել է նաեւ փոխըմբռնման հուշագիր՝ ստորագրված տասից ավելի ասոցիացիաների կողմից, որոնք միավորում են իրենց ուժերը բիզնեսի զարգացման հիմնական խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ։

Դիտում՝ 6783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW