ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում լատվիական «Րիետումու Բանկա» ԲԸ ներկայացուցչության գործունեությունը: Հիշեցնենք, որ Հայաստանում «Րիետումու Բանկա» ԲԸ ներկայացուցչությունը գրանցվել էր 2011թ. նոյեմբերին:Banks.am-ը բազմիցս առիթ է ունեցել ներկայացնելու «Րիետումու Բանկա» ԲԸ ներկայացուցչության գործունեության հիմնական շարժառիթները: Մասնավորապես, 2013թ. գարնանը մեր կայքին տված հարցազրույցում «Րիետումու Բանկա» ԲԸ ներկայացուցչության ղեկավարը նշել էր.«Մենք ձգտում ենք, որպեսզի մեր երեւանյան ներկայացուցչությունը Լատվիայի «փոքր մասնիկը» լինի, որպեսզի այստեղ լինի այդ երկրի ոգին, զգացվի «մերձբալթյան ոճը»»: Tweet Դիտում՝ 11905