Ֆիննախը մշակել է գնումների հաշվետվության նոր մոդել

07.07.2016 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է գնումների հաշվետվության մոդել, որը հուլիսի 1-ից շահագործվում է պետական կառավարման մարմինների կողմից:

Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով դեռ մայիսի 26-ին հանձնարարվել էր ՀՀ ֆինանսների  նախարարութանը գնումների գործընթացի տարբեր փուլերում բավարարել թափանցելիությունը:

Կարեւորելով գնումներում առկա խնդիրների բացահայտումը հենց պատվիրատուների կողմից՝ վարչապետը նշել է, որ դա կարող է ծառայել որպես ներքին աուդիտի համակարգ: Գործադիրի ղեկավարի փոխանցմամբ՝ նոր մոդելը  հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր հետաքրքրող անձի էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել բոլոր պայմանագրերն ու դրանց կից այլ փաստաթղթեր:

«Հանձնարարում եմ պետական իշխանության մարմինների ղեկավարներին խստագույն հսկողություն իրականացնել ներքին աուդիտի համակարգի պատշաճ գործունեության նկատմամբ, ինչպես նաեւ իրենց կայքերում հրապարակել ներքին աուդիտի արդյունքում կազմված եւ դրանցում արձանագրված խնդիրների վերստուգման հաշվետվությունները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ համակարգի ամբողջական գործառույթն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ապահովել համակարգից բոլոր օգտվողների ակտիվ մասնակցությունը:

Դիտում՝ 2827
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW