Բեգլարյանն ու Կվիրիկաշվիլին քննարկել են Լարսի բացումը

06.07.2016 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրացական կողմը Լարսի ճանապարհի բացումն ակնկալում է առաջիկա 4-5 օրվա ընթացքում:

Այս մասին նշվել է Թբիլիսիում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպմանը, որին ներկա են եղել նաեւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարները:

Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, վրացական կողմը նշել է, որ Լարսի բացման ուղղությամբ ընթանում են լայնածավալ աշխատանքներ, եւ «արվում է ամեն ինչ՝ ճանապարհն օր առաջ բացելու համար»:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է դրա զարգացումը միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:

Հայկական եւ վրացական կողմերը որպես Հայաստանից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ առանձնացրել են Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո եւ Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաեւ Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի սահման ուղղությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ից հորդառատ անձրեւների պատճառով հունից դուրս եկած Թերեք գետը հեղեղել է «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս» ճանապարհի 134-135 կմ հատվածը, եւ բեռնատարները երթեւեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ՝ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:

Դիտում՝ 12001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW