ՀՀ կառավարությունն այսօրվա նստում որոշել է «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերությանը տրամադրել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ընկերությունն իրականացնելու է դեղագործական եւ բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր եւ սարքավորումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչև €10 մլն-ի (մոտ 5,5 մլրդ դրամ) ներդրում եւ ստեղծել մինչև 100 նոր աշխատատեղ` 250 հազ. դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն դրամ: Արտադրանքը ամբողջությամբ նախատեսվում է արտահանել Շվեյցարիա: Tweet Դիտում՝ 3353