Պրոմեթեյ Բանկը գործարկել է USSD նոր ծառայությունը

29.06.2016 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկի քարտապաններն այսուհետ կարող են իրականացնել մի շարք գործառնություններ USSD ինտերֆեյսի միջոցով:

Ինչպես նշել են բանկում, USSD ծառայությունն ակտիվացնելու համար նախ անհրաժեշտ է այցելել Պրոմեթեյ Բանկ եւ լրացնել համապատասխան դիմումը, որից հետո օրվա ցանկացած պահի կարելի է օգտվել ծառայությունից՝ կատարելով հետեւյալ քայլերը՝

- Հավաքել *116# հրամանը,
- Ընտրել անհրաժեշտ քարտը,
- Ընտրել լեզուն,
- Ընդունել գանձումների մասին տեղեկացումը,
- Ընտրել գործողությունը` մնացորդի հարցում, մինի քաղվածք (մինչեւ 4-5 վերջին գործարքներ), բլոկավորում:

Յուրաքանչյուր հարցման ավարտից հետո քարտապանը կստանա SMS հաղորդագրություն «ARCA USSD» բաժանորդից:

Բանկում տեղեկացրել են, որ մեկ հեռախոսահամարին կարելի է կցել տարբեր բանկերի մինչեւ 5 քարտ, իսկ ծառայությունը նախատեսված է դեռեւս միայն Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների եւ ArCa համակարգի անդամ բանկերի քարտապանների համար:

Դիտում՝ 22446
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW