«Ւդրամ» վճարային համակարգը մուտք է գործել նոր՝ տերմինալային գործունեության ոլորտ եւ այսուհետ, առցանց եւ բջջային, ինչպես նաեւ մասնաճյուղային ցանցով վճարումներ եւ դրամական փոխանցումներ իրականացնելուց բացի, ծառայություններ կմատուցի ԻԴՐԱՄ ինքնասպասարկման տերմինալներով:Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ ներկայում Երեւանում եւ հարակից մի շարք քաղաքներում ու գյուղերում արդեն գործում է շուրջ 150 «Իդրամ» վճարային տերմինալ, որոնց թիվն օրեցեօր ավելանում է:Տերմինալներով մատուցվում է «Իդրամ» վճարային համակարգի ծառայությունների գրեթե նույն փաթեթը՝ կոմունալ վճարումներ, բջջային հեռախոսների եւ ինտերնետային հաշիվների վճարումներ եւ լիցքավորումներ, վարկերի մարում, բուքմեյքերական, էլեկտրոնային դրամապանակների, սոցիալական ցանցերի, առցանց խաղերի հաշիվների համալրումներ, ՃՈ տուգանքների, ավտոկայանատեղիի վճարումներ եւ այլն: «Վճարային տերմինալները հարմարավետություն են ստեղծում նաեւ «Իդրամ»-ից առցանց տարբերակով օգտվողների համար, որոնք կարող են արագ եւ առանց միջնորդավճարի համալրել իրենց հաշիվները»,- ասված է հաղորդագրությունում:Ընկերությունում նշել են, որ ընթանում են աշխատանքներ մի շարք նոր գործընկերների հետ, որոնց մատուցած ծառայությունների համար վճարումները շուտով կհամալրեն «Իդրամ»-ի հիմնական ծառայությունների ընդգրկուն շարքը:««Իդրամ»-ը, առաջնորդվելով իր օգտատերերին հնարավոր բոլոր եղանակներով հասանելի եւ մատչելի լինելու սկզբունքով, այսօր Հայաստանում ամենամասշտաբային ներկայացվածությունն ունեցող վճարային համակարգն է՝ ապահովելով օնլայն եւ օֆլայն հարթակներում վճարումների եւ դրամական փոխանցումների իրականացման բազմաթիվ ծառայություններ»,- նշել են վճարային համակարգում: Tweet Դիտում՝ 9194