2016թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,5% տնտեսական ակտիվություն: Հիշեցնենք, որ 2016թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել էր 6%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,8%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4,7%-ով, իսկ շինարարության ծավալը՝ նվազել 7,9%-ով: Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին կրճատվել է 0,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի` ավելացել 8,6%-ով:Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,1%-ով: 2016թ. հունվար-մայիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3,5%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մայիսին ավելացել է 6,8%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն ավելացել է 0,9%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 20,1%-ով: Tweet Դիտում՝ 2996