Այսօր բացվել է Յունիբանկի նոր՝ «Պարույր Սեւակ» մասնաճյուղը՝ ք. Երեւան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սեւակ N51/9 հասցեում: Ինչպես նշել են բանկում, մասնաճյուղը նախատեսված է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար: Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է՝ ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից: «Պարույր Սեւակ» մասնաճյուղը եւս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն՝ ավանդի, սպառողական վարկի, բանկային քարտի ձեւակերպման, դրամական փոխանցման իրականացման կամ այլ գործարք կատարելու համար հաճախորդը պետք է դիմի բանկի ընդամենը մեկ աշխատակցի:Բացի այդ, մասնաճյուղում տեղադրված են շուրջօրյա վճարային տերմինալ եւ բանկոմատ: Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման առումով: Այդպիսով, բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում միայն մանրածախ վարկերի քանակը Յունիբանկում աճել է գրեթե 3 անգամ: Առաջիկայում բանկը նախատեսում է բացել եւս 20 մասնաճյուղ, որոնք կսպասարկեն միայն ֆիզիկական անձանց: Tweet Դիտում՝ 8081