Երեւանում կանցկացվի Երիտասարդ գործարարների համահայկական ֆորում

17.06.2016 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում հուլիսի 15-17-ը առաջին անգամ կանցկացվի Երիտասարդ գործարարների համահայկական ֆորում, որը կունենա շուրջ 150 մասնակից Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

Այս մասին այսօր մեկնարկած 9-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում Banks.am-ին տեղեկացրել է Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը:

«Արտերկրում բնակվող շատ հայեր լսում են հիմնականում Հայաստանում բիզնես սկսելու բացասական նախադեպերի մասին, իսկ այն գործարարները, որոնք Հայաստանում հաջող բիզնես են վարում, չեն բարձրաձայնում դրա մասին: Ցանկանում ենք ֆորումի շրջանակում ներկայացնել այդ հաջողակ պատմությունները, որոնք կոգեւորեն երիտասարդներին»,- նշել է Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախագահը:

Մուշեղ Ավետիսյանի խոսքով՝ սա կօգնի զարգացնել ինչպես Հայաստանի շուկան, այնպես էլ Հայաստանը դիտարկել որպես կամուրջ՝ դեպի Իրանի եւ ՌԴ շուկաներ արտահանում իրականացնելու համար:

Ֆորումին մասնավորապես ակնկալվում է շուրջ 30-50 երիտասարդ գործարարի մասնակցություն արտերկրից: Արցախից եւ ՀՀ-ից կմասնակցեն համապատասխանաբար 20 եւ 70 գործարար:  

Դիտում՝ 27121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW