Պրոմեթեյ Բանկը ներկայացնում է իր հատուկ բրենդավորված քարտը

17.06.2016 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը Prometey Mobile հավելվածի գովազդային արշավի շրջանակում ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանի դիմանկարով հատուկ բրենդավորված քարտը:

Իվետա Մուկուչյանը Prometey Mobile հավելվածի գովազդային արշավի դեմքն է:

Արշավի շրջանակում բրենդավորված քարտը տրամադրվում է անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի, չորս արժույթով՝ դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի: Ստանալով քարտը՝ հաճախորդն արդեն իսկ կարող է օգտվել Prometey Mobile անվճար հավելվածից:

«Քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ եւ լրացնել քարտի ստացման դիմումը: Քարտը հաճախորդին կտրամադրվի երեք աշխատանքային օրվա ընթացքում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 5319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW