Հարկային արտոնություն՝ «ԱՍԿԵ Գրուպ» պողպատաձուլական ընկերությանը

16.06.2016 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԱՍԿԵ Գրուպ» պողպատաձուլական ընկերությանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրամադրվել են հարկային արտոնություններ:

Որոշման համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է երեք տարով:

Մասնավորապես, որոշումը վերաբերում է 2016թ. հուլիսի 15-ից մինչև 2017թ. հունվարի 31-ն իրականացվելիք ներմուծմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ընկերությունը շուրջ 2.5 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է ձեռք բերել սարքավորումներ, այդ թվում՝ նոր մետաղյա աղեղային հալման վառարան, որը կբարձրացնի ընկերության արտադրողականության մակարդակը՝ նվազեցնելով արտադրանքի ինքնարժեքը:

Գործադիրի հիմնավորմամբ՝ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 32 աշխատատեղ, որի միջին աշխատավարձը 2016թ. կկազմի 180 հազ. դրամ՝ 2018-ին հասնելով 220 հազ. դրամի:

Դիտում՝ 3990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW