Դիլիջանում կգործեն քիմիական արտադրության կազմակերպման նոր կանոններ

16.06.2016 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ցանկում ընդգրկվել է օճառի, ինչպես նաեւ օծանելիքի եւ կոսմետիկական միջոցների արտադրությունը: Ընդ որում՝ օճառի արտադրության մեջ պետք է բացակայեն վտանգավոր նյութերն ու թափոնները, իսկ օծանելիքի եւ կոսմետիկական միջոցների արտադրությունը պետք է կազմի դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ կբացակայեն վտանգավոր լուծիչները:

Արտադրական գործընթացները պետք է իրականացվեն փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս նախագիծը մշակվել է՝ բացառելու տարածաշրջանի բնության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող արտադրությունների կազմակերպումը:

«Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվում է այնտեղ ձեւավորել քաղաքաշինական եւ ճարտարապետական սկզբունքներին համապատասխան, պատմամշակութային արժեքների պահպանմամբ, առողջ եւ գրավիչ միջավայր, որի արդյունքում ներդրումների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ»,- ասել է նախարարը:

Դիտում՝ 3532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW