Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ շարունակում է հպարտանալ КАМАЗ-ի ու АвтоВАЗ-ի գործարքներով: Այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այսպես կոչված «Պանամայի գործը»: Նա հիշեցրել է, որ 90-ականներին երկու ընկերությունները սնանկացման եզրին էին, եւ պատմել է КАМАЗ-ի կառավարման համար կոնսորցիումի ստեղծման պատմությունը: «Մենք ամեն ինչ արել ենք բացարձակ թափանցիկ կերպով, իսկ աղմուկը բարձրացել է որոշ փաստաթղթերի մեկնաբանության արդյունքում, որոնք, ի դեպ, անօրինական ճանապարհով են ձեռք բերվել»,- նշել է Ռուբեն Վարդանյանը: Մեկնաբանելով օֆշորային ընկերությունների օգտագործումը՝ գործարարն ասել է, որ դա արվել է զուտ արդյունավետության բարձրացման եւ որոշ բիզնես գործընթացների ճկունությունը ապահովելու նպատակով: Խոսելով АвтоВАЗ-ի գործարքի մասին՝ գործարարն ասել է, որ այն կարելի է եզակի համարել: «Պետությունը շահել է, ֆինանսական ներդրողները շահել են, գործարանը ձեռք է բերել ռազմավարական գործընկեր»,- ասել է Վարդանյանը: Tweet Դիտում՝ 26244