Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը պարգեւատրել է առեւտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

15.06.2016 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն այսօր պարգեւատրել է 2016թ. առեւտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած իր հինգ հաճախորդներին:

Ինչպես նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, մրցանակի արժանացած հինգ ընկերությունները 2015թ. ընթացքում նշանակալի արդյունքներ են գրանցել՝ զարգացնելով միջազգային առեւտրային կապերը, հավատարմություն ցուցաբերելով գործընկերների հանդեպ եւ ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ:

«Յոթ տարիների ընթացքում այս մրցանակաբաշխությունը Հայաստանի առեւտրի ֆինանսավորման ոլորտում ուղենիշ է դարձել՝ մատնանշելով ոլորտում շուկայի առաջատար կազմակերպություններին»,- ասել է Թիես Քլեմենցը:

Նա նշել որ, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի աշխարհագրական սփռվածությունը թույլ է տալիս Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին ծառայություններ տրամադրել միաժամանակ գործարքի երկու կողմերին:

«Մենք կարողանում ենք օգնել նրանց առավել արդյունավետ կերպով հաղթահարել խոչընդոտներն ու կառավարել իրենց ռիսկերն ու իրացվելիության ծախսերը: Առեւտրի ֆինանսավորման մեր մասնագետներն օժտված են եզակի հնարավորությամբ՝ հանդիսանալու կամուրջ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հաճախորդների համար»,- ընդգծել է Թիես Քլեմենցը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առեւտրավարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արթուր Պետրոսյանն էլ նշել է, որ բանկն առաջատար դիրք ունի առեւտրի ֆինանսավորման ՀՀ շուկայում եւ շատ հաճախորդների հետ արդեն կուտակել է համագործակցության բազմամյա փորձ:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը եղել է ՀՀ շուկայում առեւտրի ֆինանսավորման «պիոները»: Մենք առաջինն էինք, որ ներկայացրեցինք այդ գործիքները, որոնց արդյունավետության մասին է վկայում ավելի քանի 20 տարվա մեր գործունեությունը Հայաստանում, ինչպես նաեւ մեր հաճախորդների հաջողությունները»,- ընդգծել է Արթուր Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ բանկն անընդմեջ նորարարական լուծումներ է կիրառում առեւտրի ֆինանսավորման գործիքներում, որոնք հասանելի են բոլոր կորպորատիվ հաճախորդների համար:

Արթուր Պետրոսյանի խոսքով՝ ելնելով ՀՀ ֆինանսական եւ ոչ ֆինանսական շուկաների ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակից՝ առեւտրի ֆինանսավորման գործիքներից Հայաստանում առավելապես կիրառվում են փաստաթղթային ակրեդիտիվները, բանկային երաշխիքներն ու ինկասոները՝ կախված գործարքի ռիսկայնությունից եւ գործընկերների՝ իրար ճանաչելու աստիճանից:  

«Նորարարական առեւտրի մրցանակ» անվանակարգում էներգախնայողությանն ուղղված ծրագրերի իրականացումը խթանելու համար պարգեւատրվել է «Ռեդինետ» ՓԲԸ-ն, որն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացրել է էներգախնայող սարքավորումների ներմուծման եւ տեղադրման ծրագրեր:

«Միջազգային առեւտրի մրցանակ» անվանակարգին այս տարի արժանացել է «Սմարթլայն Պրոֆայլս» ապրանքանիշը ներկայացնող «ԱԷՍ Թրեյդ» ՍՊԸ-ն, որը, օգտվելով բանկի առեւտրի ֆինանսավորման լուծումներից, զգալիորեն նվազեցրել է իր արտադրողական ծախսերը:

«Լավագույն նորեկ հաճախորդ» անվանակարգում պարգեւատրվել է «ՀԿԳ» ՓԲԸ-ն, որն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ սկսել է համագործակցել 2015-ից՝ կապված գարեջրի արտադրության համար նախատեսված սարքավորումների ներմուծման ֆինանսավորման հետ:

«Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակին» արժանացել է «Արպանիվ» ՍՊԸ-ն, որը բանկի հետ համագործակցության շնորհիվ գրանցել է էական աճ՝ ընդլայնվելով դեպի նոր շուկաներ:

Բանկի «Գրան Պրի» մրցանակին արժանացել է «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ-ն: Բանկի աջակցությամբ ընկերությունն իրականացնում է մետաղի մշակման նոր արտադրական գծի ներմուծում Նիդեռլանդներից:

Դիտում՝ 17429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW