ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարում են անկանխիկ վճարումները խթանող համատեղ արշավի մեկնարկի մասին: Մասնավորապես, կատարելով գնումներ եւ վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով՝ հաճախորդները հնարավորություն կստանան շահելու գլխավոր մրցանակը՝ ուղեւորություն Մալդիվներ՝ երկու անձի համար:Ինչպես հայտնել են բանկում, ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած Cirrus/Maestro, MasterCard Standard Gold եւ MasterCard քարտապաններին անհրաժեշտ է 2016թ. հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարել 500 000 դրամ եւ ավելի գումարի չափով 50 գնում եւ վճարել դրանց դիմաց քարտով (այդ թվում՝ ինտերնետ-խանութներում): Ակցիայի ավարտից հետո ակտիվ քարտապանները կմասնակցեն մրցանակների խաղարկությանը: Կխաղարկվի Հայաստանի տարաածքում տուրիստական ուղեւորության 5 փաթեթ՝ երկու անձի համար, ինչպես նաեւ գլխավոր մրցանակը՝ ճամփորդություն երկու անձի համար դեպի Մալդիվներ:Խաղարկությունն անցկացվելու է վիճակախաղի միջոցով եւ հեռարձակվելու է հեռուստատեսությամբ (ուղիղ եթեր): «Մեր գործընկեր MasterCard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում ենք նոր արշավ, որի հաղթողին հնարավորություն կընձեռնվի հանգստանալու Մալդիվներում: Նման խթանող ակցիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում հաճախորդների շրջանում, իսկ դրանց անցկացման արդյունքում նկատվում է ակտիվ քարտապանների թվի զգալի աճ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: «MasterCard քարտերով հարմար է գնումներ կատարել եւ ճամփորդել ամբողջ աշխարհում: Տանը դուք ապահով վճարում եք քարտերով առօրյա գնումների դիմաց, իսկ երբ մեկնում եք այլ երկրներ, անհրաժեշտություն չկա փոխանակել արժույթը կամ տանել կանխիկ գումար. եթե դուք ունեք MasterCard քարտը, դուք ճանապարհորդում եք հարմարավետ եւ անվտանգ ու շարունակում եք սովորական կերպով վճարել գնումների համար»,- ասել է Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում MasterCard-ի գլխավոր տնօրեն Նինա Վիլլեմսը: Tweet Դիտում՝ 12939