Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը վերահաստատվել է

15.06.2016 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Bureau Veritas Certification ֆրանսիական ընկերությունը, ISO 27001:2013 միջազգային ստանդարտների շրջանակում, Յունիբանկում իրականացրել է աուդիտ եւ վերահաստատել բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

Բանկում նշել են, որ ISO 27001:2013 ստանդարտն ուղղված է բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման եւ վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը:

«ISO 27001:2013 ստանդարտի հավաստագիրը փաստում է, որ տեղեկատվական անվտանգության ապահովումը Յունիբանկում գտնվում է բարձր մակարդակի վրա եւ արդյունավետ կառավարվում ու վերահսկվում է»,- ասված է հաղորդագրությունում:

ISO 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

Յունիբանկը յուրաքանչյուր տարի անցնում է նաեւ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը:  

Դիտում՝ 6327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW