ՀՀ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56-23-52 հեռախոսահամարով՝ ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի:Հիշեցնենք, որ վարչապետն այս ամսվա սկզբին մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում հանձնարարել էր կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն, որով ստացված տեղեկատվության եւ դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով պետք է հրապարակվի ամփոփ տեղեկատվություն:«Թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր եւ միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման եւ նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաեւ դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանց իրականացնող մարմինների եւ բողոքարկման կարգի հետ կապված բողոքների եւ առաջարկությունների առկայության դեպքում»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2890