Մոսկվայում քննարկվել են ԵԱՏՄ-ԱՄՆ գործարար կապերի հաստատումը

13.06.2016 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՏՀ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ գործարար համայնքի հետ:

Այս մասին Տիգրան Սարգսյանն ասել է հունիսի 10-ին՝ Ռուսաստանում ամերիկյան առեւտրային պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոյի հետ հանդիպման ժամանակ:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՏՀ-ն պատրաստ է երկխոսություն սկսել ինչպես ԱՄՆ գործարարների, այնպես էլ պետական մարմինների հետ, որոնք պատասխանատու են առեւտրային եւ տնտեսական փոխհարաբերությունների համար:

«Համագործակցելու մեր պատրաստակամությունն օգտակար կլինի պատշաճ երկխոսության ձեւավորելու հարցում: Եթե չկա երկխոսություն, ապա կա ընդհարում, իսկ երկխոսությունը եւս մեկ քայլ է շուկայական տնտեսության ամրացման ուղղությամբ՝ դարձնելու համաշխարհային տնտեսությունը կայուն եւ կանխատեսելի: ԵՏՀ-ն պատրաստ է դրան»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Ալեքսիս Ռոդզյանկոն եւս կարեւորել է ԱՄՆ-ի՝ ԵՏՀ-ի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ամրացումը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մի շարք ընկերություններ փաստել են, որ ԵՏՀ-ի գործունեության շնորհիվ կարողացել են բարձրացնել ԵԱՏՄ-ում իրենց գործունեության արդյունավետությունը:

Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի համագործակցության հեռանկարները ամերիկյան գործարար համայնքի հետ՝ պայմանավորվելով շարունակել գործարար կապերը:

Դիտում՝ 9528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW