Փոլ Էդգարը նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար՝ հաջորդելով Թիես Քլեմենցին: Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թիես Քլեմենցը ղեկավար պաշտոն կզբաղեցնի Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առեւտրավարկային ուղղության միջազգային հաճախորդների հետ հարաբերությունների վարչության առաջարկների մշակման թիմում: Փոլ Էդգարի նշանակումն ուժի մեջ կմտնի 2016թ. հուլիսի 11-ից հետո եւ ենթակա է օրենսդրությամբ սահմանված համապատասխան գրանցման: Փոլ Էդգարն Էյչ-Էս-Բի-Սի-ում աշխատում է 1994-ից եւ միջազգային բանկային գործի ոլորտում հարուստ փորձ ունի: Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ ներառյալ առեւտրավարկային դեպարտամենտի սեգմենտային տնօրեն Ավստրալիայում ու Հոնգ Կոնգում եւ Գործառնական բանկինգ դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն՝ Մերձավոր Արեւելքում: Նշանակումներ է ունեցել նաեւ Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում եւ Լոնդոնում:Նա Հայաստան կժամանի Մավրիկիոսից՝ թողնելով առեւտրավարկային դեպարտամենտում զբաղեցրած իր ներկայիս պաշտոնը: «Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Թիեսին՝ այն զգալի ներդրման համար, որ նա ունեցել է մեր հայաստանյան բիզնեսի զարգացման գործում: Նա հաջողությամբ ղեկավարել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը մարտահրավերնելով լի միջավայրում` մշտապես ապահովելով լավ արդյունքներ ու կայուն եկամտաբերություն: Նաեւ ուզում եմ ողջունել Փոլին, ով իր հետ բերում է ֆինանսական ծառայությունների ոլորտի 22 տարվա փորձ: Նա հստակ պատկերացում ունի HSBC-ի բիզնեսի վերաբերյալ, ինչը կօգնի խթանել բիզնես համագործակցությունն ու զարգացումը»,- ասել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Եվրոպայի տարածարջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսը: Tweet Դիտում՝ 22564