ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ։Վարչապետի ավելի վաղ ստորագրած մեկ այլ հրամանագրով Սերգեյ Ավետիսյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Սերգեյ Ավետիսյանը ծնվել է 1981թ. նոյեմբերի 25-ին Երեւանում: 1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 2004-2007 թթ.` ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտում, 2011-2012 թթ.` Սինգապուրի ազգային համալսարանի Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոցում (հանրային կառավարման մագիստրոս (MPA)):2003 -2009 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես բանկային վերահսկող, 2009-2014 թթ. ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմը:2014թ. փետրվարի 5-ից մինչեւ 2016թ. հունիսի 7-ը զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:Հիշեցնենք, որ վարչապետի երեկվա հրամանագրով ՔԱԳՎ պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը, որն այն զբաղեցնում էր 2004-ից։ Tweet Դիտում՝ 4667