ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ չլուծված տարածաշրջանային խնդիրները ՀՀ ներդրումային միջավայրը դարձրել են պակաս գրավիչ:Այս մասին Վաչե Գաբրիելյանն ասել է Երեւանում տեղի ունեցած «Աջակցություն նորարարություններին Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ՝ պատասխանելով Banks.am-ի հարցին, թե արդյոք ԼՂ խնդիրն անդրադարձել է ՀՀ ներդրումային միջավայրի գրավչության համար:Իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված առաջին եռամսյակում ՀՀ օտարերկրյա ներդրումների շեշտակի անկումը, փոխվարչապետը պատասխանել է, որ պատճառը տարածաշրջանային զարգացումներն են: «Եթե ուսումնասիրեք համանման երկրներում օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, կտեսնեք, որ ՀՀ այս իրավիճակը պայմանավորված է տարածաշրջանային զարգացումներով: Բացի այդ, ներդրումների դինամիկան պետք է դիտարկել տարեկան կտրվածքով, քանի որ դրանք կարող են տարբերվել մի ամսից մյուսը»,- ընդգծել է Վաչե Գաբրիելյանը:Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ օտարերկրյա ներդրումների ծավալը 2016թ. հունվար-մարտ ամիսներին գրանցել է լուրջ անկում՝ կազմելով շուրջ 1,7 մլրդ դրամ՝ անցյալ տարվա նույն ամիսների 60 մլրդ դրամի համեմատ: Tweet Դիտում՝ 2928