ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` հիշեցնելով, որ վերջին տարիներին բանկը սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների կյանքի, կրթության եւ առողջության որակի բարելավմանը: Բանկի ֆինանսավորմամբ Ստեփանավան քաղաքում բացվել է ճամբար՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար, որն ամբողջությամբ վերանորոգվել է: Ավելի քան 200 երեխաներ այնտեղ են անցկացնում իրենց ամառային հանգիստը: ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես օգնություն է ցուցաբերում թիվ 21 ԴՊԿՀ-ին՝ ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարգ հանրակրթական դպրոցին, որը գտնվում է ք. Երեւանի Քանաքեռ համայնքում: Վերջին տարիներին դպրոցում փոխվել են բոլոր պատուհանները, իրականացվել է վերանորոգում, եւ դպրոցը վերազինվել է տեխնիկայով:ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ք. Գավառի մանկատանը: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից կազմակերպվել է տոնական միջացառում «Մուրացան» հիվանդանոցում բուժում անցնող քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Բացի իրականացված տոնական ծրագրից, բանկը հիվանդանոցին փոխանցել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա եւ խոհանոցային սպասք: 2014-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը կանոնավոր կերպով օգնություն է ցուցաբերում «Հայ մայրեր» ՀԿ-ին, որը զբաղվում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ունեցող երեխաների խնդիրներով: 2016թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը ձեռնամուխ է եղել մի նախագծի ֆինանսավորման, որի շրջանակում 60 ՄՈՒԿ-ով տառապող անապահով ընտանիքներից մանուկներ հնարավորություն կունենան անցնել վերականգնողական հիդրոթերապիա կուրսեր: Տվյալ պահին «Հայ մայրեր» ՀԿ խնամակալության տակ գտնվող ավելի քան 15 երեխաներ անցել են հիդրոթերապիայի կուրսեր, ինչը զգալիորեն բարելավել է երեխաների առողջական վիճակը: Tweet Դիտում՝ 12567