Պրոմեթեյ Բանկն իջեցրել է Mobile Banking-ի սակագները

01.06.2016 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը, կարեւորելով հեռահար համակարգերի կիրառումը, հունիսի 1-ից նվազեցրել է Prometey Mobile եւ Prometey Online համակարգերից օգտվելու սակագները:

Ինչպես նշել են Պրոմեթեյ Բանկում, այսուհետեւ բանկի բոլոր հաճախորդները՝ ֆիզիկական, իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը, կստանան Prometey Mobile եւ Prometey On-line համակարգերի անվճար դիտման հնարավորություն:

Միաժամանակ, գործառնությունների կատարման հնարավորությունը ֆիզիկական անձանց կտրամադրվի անվճար, իսկ իրավաբանական անձանց համար Vasco Token Digipass GO-6 անվտանգության սարքի կիրառմամբ գործառնությունների ամսական սակագները կդառնան 3 հազ. դրամ՝ նախկին 5 հազ. դրամի փոխարեն:

«Բանկի բոլոր հաճախորդներին հունիսի 1-ից անվճար կտրամադրվեն Prometey Mobile եւ Prometey Online համակարգերից օգտվելու login եւ password, ինչպես նաեւ QR կոդի տեսքով հղում՝ Prometey Mobile հավելվածը App Store-ից կամ Play-Store-ից ներբեռնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկի գլխամասային գրասենյակի եւ բոլոր մասնաճյուղերի սպասարկման սրահներն ապահովվել են WiFi կապով, որի միջոցով հաճախորդները կարող են անվճար ներբեռնել հավելվածը եւ տեղում ստանալ Prometey Mobile համակարգից օգտվելու վերաբերյալ խորհրդատվություն:

Միաժամանակ, բանկն իջեցրել է Prometey Mobile եւ Prometey Online համակարգերի միջոցով իրականացվող ծառայությունների սակագները.

- Փոխանցումներ բանկի հաճախորդների միջեւ՝ անվճար,

- Փոխանցումներ ՀՀ տարածքում՝ անվճար,

- Կոմունալ եւ այլ վճարումներ՝ անվճար,

- Միջազգային փոխանցումներ բանկի գործող սակագներից 25% ցածր միջնորդավճարով:

Դիտում՝ 3794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW