ՀՀ հարկային եւ մաքսային մարմինները 2016թ. մայիսին ապահովել են ավելի քան 91.7 մլրդ դրամ եկամուտ, ինչը 2015թ. մայիսի ցուցանիշը գերազանցում է 5.2 մլրդ դրամով:Ինչպես տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, հարկային եկամուտների աճն ապահովվել է մաքսային մուտքերի՝ 2.8 մլրդ դրամ անկման պայմաններում՝ պայմանավորված ԵՏՄ անդամ երկրներում ներմուծումների անկումներով:«Միաժամանակ, շուրջ 4.8 մլրդ դրամ անկում է գրանցվել ոչ մետաղական հանքարդյունաբերության եւ կապի ոլորտների մի քանի խոշոր ընկերությունների հարկային եկամուտներում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3594