TÜV Rheinland-ը հաստատել է Ամերիաբանկի համապատասխանությունը ISO նորացված ստանդարտին

31.05.2016 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գերմանական TÜV Rheinland միջազգային ընկերությունն Ամերիաբանկում իրականացրել է հերթական տարեկան աուդիտ եւ հաստատել բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:

«Ամերիաբանկն այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի գործունեությունը սերտիֆիկացվել է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտի  պահանջներին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ նոր՝ ISO 9001:2015 ստանդարտը շեշտն առավելապես դնում է  ռիսկերի կառավարման վրա, ինչը ենթադրում է ռիսկերի ամբողջական բացահայտում եւ կանխարգելիչ գործողությունների սահմանում, միաժամանակ կարեւորում է շրջակա միջավայրին առավել մեծ ուշադրության ցուցաբերումը, որակի քաղաքականությունը ռազմավարական նպատակների ներքո իրագործելը, ինչպես նաեւ հաճախորդներից բացի ընկերության մյուս շահառուների ակնկալիքների բավարարումը:

«Ներկայացված պահանջներն Ամերիաբանկում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, ներդված են ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաեւ ներդրողների, բաժնետերերի, մատակարարների, աշխատակիցների հետ աշխատանքի կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, կորպորատիվ կառավարման պրակտիկաներ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:

Ամերիաբանկի որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2009թ. եւ դրանից հետո բանկն ամենամյա հերթական աուդիտների, ինչպես նաեւ երկու վերասերտիֆիկացման փուլերով հաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:

Դիտում՝ 5720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW